«Նոայի» դարպասապահի հավաքականը, Էբոլա տենդի բռնկման պատճառով, չեղարկել է ԱԱ-2026-ի կարևոր հավաքը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականի պաշտոնական ներկայացուցիչ Ջերի Կալեմոն հայտնել է, որ աֆրիկյան թիմը չեղարկել է երկրի ներսում նախատեսված եռօրյա ուսումնամարզական հավաքն ու 2026 թվականի աշխարհի առաջնությանը մեկնելուց առաջ երկրպագուների հետ հրաժեշտի արարողությունը։

Որոշման պատճառը երկրում Էբոլա տենդի բռնկումն է։

«Նախապատրաստությունը պետք է ընթանար երեք փուլով. Կինշասայում, որտեղ մենք պետք է հրաժեշտ տայինք երկրպագուներին, Բելգիայում և Իսպանիայում, որտեղ երկու ընկերական հանդիպում ենք անցկացրել Դանիայի ու Չիլիի ըննտրանիների հետ, և երրորդ փուլը, որը մեկնարկում է հունիսի 11-ին՝ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում։ Չեղարկվել է միայն մեկ փուլ՝ Կինշասայում նախատեսվածը»,- նշել է Կալեմոն։

Հատկանշական է, որ Կոնգոյի ԴՀ-ի ազգային հավաքականի կազմում հանդես է գալիս Հայաստանի չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *