Դավաճանները նրանք են, ովքեր ուզում են էս երկիրը «խուրդեն»․ հարցում

Վանաձորում ՔՊ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է որ Անդրանիկ Թևանյանը հայրենիքի դավաճան է։ «ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով»,- հայտարարել է նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր շատ գործիչների է մեղադրում պետական դավաճանության մեջ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ո՞ւմ եք համարում պետական դավաճան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ պետական դավաճան են նրանք, ովքեր ուզում են վնասել մեր պետականությանը, որոշներն էլ Նիկոլ Փաշինյանի անունը հնչեցրին։

«Նիկոլը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հոգեկան հիվանդ է։ «Մեկը կա, Փ տառով ա սկսում ազգանունը։ Տիգրանաշենն էլ հանձնել տականքը, սուսիկ-փուսիկ։ Նա հոգեկան հիվանդ ա չի զգում հայը որն ա, թուրքը որն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ երբեք այսքան վատ չենք ապրել։ «Նիկոլ Փաշինյանը, որովհետև հողերը հանձնեց, ժողովրդի վիճակը լավ չի, ինչքան ուզում ա ասի՝ էս արեցի, էն արեցի, բայց երբեք էսքան վատ չենք ապրել»,- ասաց նա։

«Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։ Դավաճանները նրանք են, ովքեր ուզում են էս երկիրը, պետականությունը «խուրդեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․


Արփինե Նավասարդյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *