«Գյուղում էլ ոչ մի հայ չի մնա, եթե ավելի շատ ադրբեջանցի լինի, քան հայ». Ալեքս Թովմասյան

«Գյուղում էլ ոչ մի հայ չի մնա, եթե ավելի շատ ադրբեջանցի լինի, քան հայ». Ալեքս Թովմասյան

Օգտատեր Ալեքս Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թե բա` խաղաղություն…

Խաղաղությունը` որպես այդպիսին, դեռ հաստատված չէ ու հաստատված չի լինի Հայաստանի և ադրբեջանի միջև։ Այս կեղծ թեզը, որով օրվա իշխանությունները հրամցնում են իրենց անվերապահորեն հավատացող մասսային, չի համապատասխանում իրականությանը։ Իշխանություններն էլ գիտեն, որ իրենց սատարողների 90%-ը, մեղմ ասած, չեն փայլում ինտելեկտով, դրա համար ինչ բարբաջանք ուզենան, կհրամցնեն այդ զանգվածին։

Այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» դեռ ստորագրված չէ, ու մեծ հարց է, թե երբևիցե կստորագրվի՞, թե՞ ոչ։ «Խաղաղության պայմանագրի» պահանջներից մեկն էլ լինելու է` մոտ 300.000 ադրբեջանցիների վերադարձն իրենց «պատմական հողեր», այսինքն` Հայաստան։

Նորից եմ կրկնում` 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալն ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ չէ, այլ ալիևի ՊԱՀԱՆՋՆ է։

Իմ կարծիքով, մենք հիմա կանգնած ենք երկու կործանարար ընտրության առաջ`

1) Կամ նիկոլը հունիսի 7-ին վերընտրվելուց հետո կստորագրի այդ պայմանագիրն ու Հայաստանում կհայտնվեն 300.000 ադրբեջանցիներ։

2) Կամ չի ընտրվի ու հաջորդիվ գալացող վարչապետն այդ կետին համաձայնություն չի տա ու մենք կրկին անգամ կկանգնենք այն «սեպտեմբերյան» պատերազմի առաջ, որով նիկոլը սպառնում է իր էլեկտորատին ողջ քարոզարշավի ընթացքում։

Իմ կարծիքով, եթե 300.000 ադրբեջանցիներ գան Հայաստան, նրանք միանշանակ չեն գալու Երևանի կենտրոնում ապրելու։ Նախնական տեղավորվելու են սահմանամերձ գյուղերում։ Եթե անգամ ամեն գյուղում տեղավորվի մոտ 1000 ադրբեջանցի, ապա 300 գյուղեր կլինեն իրենց վերահսկողության տակ։ Ինչո՞ւ սահմանամերձ գյուղերում, որովհետև հարաբերությունների վատթարացման կամ բախումների դեպքում դեպի ադրբեջան փախչելը հեշտ կլինի, ընդ որում կլինեն իրենց զինվորների անմիջական հսկողության տակ։ Հետագայում արդեն միգուցե սկսեն տեղափոխվել ավելի մեծ քաղաքներ։

Հիմա հասկանո՞ւմ եք, ինչի համար են գյուղերում փակվում դպրոցները։ Հասկանո՞ւմ եք, ինչի համար են դատարկվում գյուղերը։ Հասկանո՞ւմ եք, ինչու են հարաբերությունները փչացնում Ռուսաստանի հետ։ Որովհետև գյուղմթերքի առյուծի բաժինն արտահանվում է Ռուսաստան։ Եթե Ռուսաստանն այլևս չընդունի հայկական ապրանքները (որն արդեն սկսել է անել), գյուղացին այլևս իմաստ չի գտնի հող մշակելու և բերք ստանալու մեջ։ Չեն մշակվում հողերը, չի գործում դպրոցները և այս ամենին զուգահեռ գյուղերը լցվում են ադրբեջանցիներով։

Կարծում եմ միայն տգետը չի հասկանա, որ այդ գյուղում էլ ոչ մի հայ չի մնա և ապրի, եթե ավելի շատ ադրբեջանցի լինի, քան հայ։

Սա բավականին հասարակ հաշվարկ է, որ մարդիկ չհասկանան, ու բավականին իրատեսական հեռանկար ունի, եթե երրորդ անգամ վերընտրվի ներկայիս իշխանությունը։

Ընտրությունը ձերն է, ապագան ձերն է, կյանքը ձերն է, դուք պետք է որոշում կայացնեք։

Ես հունիսի 7-ին մերժելու եմ թուրք-ադրբեջանական 16-ը։ Իսկ դո՞ւ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *