Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք


Հայաստան


Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում։ 
 
«Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,-նշվում է հաղորդագրության մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *