Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. Bloomberg


Քաղաքականություն


Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը, որը պաշտոնականացնում է Հորմուզի նեղուցով ծովային երթևեկության նկատմամբ վերահսկողությունը՝ հինգշաբթի հայտնել Է Bloomberg-ը:

«Իրանը և Օմանը պետք է մոբիլիզացնեն բոլոր ռեսուրսները՝ ապահովելու ինչպես անվտանգությունը, այնպես էլ նավագնացության առավել արդյունավետ կառավարումը»,- գործակալությանն ասել է Ֆրանսիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ամին-Նեջադը։

«Սա կհանգեցնի ծախսերի, և ինքնին հասկանալի է, որ նրանք, ովքեր ցանկանում են օգուտ քաղել այս հոսքից, նույնպես ստիպված կլինեն իրենց մասնաբաժինը ներդնել»,- հավելել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *