Խուզարկություն՝ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում

Առավոտյան ուղիղ ժամը 7-ին ԱԱԾ-ի դիմակավորված աշխատակիցները մտան «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ․ գրել է ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով ձերբակալում են Անդրանիկ Թևանյանին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, թե ԲՀԿ ղեկավարի կուսակցության անդամներից մեկի մասով քրեական գործ է հարուցվել՝ լրտեսության հոդվածով, որից հետո Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ 622 հազար դոլարի դիմաց լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղադրվում է Անդրանիկ Թևանյանը։

Թևանյանն, իր հերթին, մեղադրանքները չի ընդունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *