17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվել


Աշխարհ


Փարիզի վերաքննիչ դատարանը մեղավոր է ճանաչել Air France ավիաընկերությանը և Airbus ինքնաթիռաշինական ընկերությանը 2009 թվականին Ռիո դե Ժանեյրոյից Փարիզ իրականացվող AF447 չվերթի աղետի գործով, որի հետևանքով Ատլանտյան օվկիանոսում զոհվել էր 228 մարդ։ Դատարանը եզրակացրել է, որ երկու ընկերություններն ամբողջությամբ պատասխանատու են ողբերգության համար։

AF447 չվերթի Airbus A330 ինքնաթիռը փոթորկի ժամանակ կորցրել էր կառավարումը և ընկել օվկիանոսը՝ խլելով 216 ուղևորի և 12 անձնակազմի անդամի կյանքը։ 2023 թվականին Air France-ն ու Airbus-ն արդարացվել էին, սակայն վերաքննիչ դատարանը փոխել է այդ որոշումը։

Դատարանը նշել է, որ Airbus-ը թերագնահատել էր օդային արագության սենսորների հայտնի տեխնիկական խնդիրները, իսկ Air France-ը չէր ապահովել օդաչուների պատշաճ վերապատրաստումը նման իրավիճակների համար։ Airbus-ը հայտարարել է, որ կբողոքարկի որոշումը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *