«Ռոսսելխոզնադզոր»-ը նամակ է ուղարկել Հայաստանի համապատասխան գործակալության ղեկավարին՝ Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակման վերաբերյալ. գրում է ria.ru-ն։
«Տեղեկացնում ենք, որ այս նամակը պաշտոնապես ուղարկվել է Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին», – նշել է գործակալությունը։
Նշվում է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը համագործակցում է հանրապետության իրավասու մարմնի, այլ ոչ թե Էկոնոմիկայի նախարարության հետ։ Պաշտոնապես այն «ՀՀ կառավարությանը ենթակա գործակալություն է» և ընդգրկված է կառավարությանը ենթակա գործակալությունների ցանկում։
РИА Новости-ն հաշվարկել է նաև, որ եթե ՀՀ-ն կորցնի ռուսական շուկան, այն կկորցնի ծաղիկների արտահանումից ստացված եկամուտների ավելի քան 90%-ը։
2025 թվականին Երևանը ծաղիկների արտահանումից ստացել է 49,1 միլիոն դոլար, որից 46 միլիոնը՝ Ռուսաստան առաքումներից։
Այսպիսով՝ ռուսական շուկան անցյալ տարի ապահովել է Հայաստանի՝ ծաղիկների վաճառքից ստացված եկամուտների 93,8%-ը։ Ծաղիկների արտահանման մոտ 5%-ը բաժին է ընկել Վրաստանին (2.3 միլիոն դոլար), իսկ 1%-ը՝ Ղազախստանին (514.900 դոլար): Այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄԷ-ն (166.700 դոլար) և Բելառուսը (61․600 դոլար), Հայաստանից ներմուծել են ավելի քիչ քանակությամբ ծաղիկներ: