«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի ելույթը կետերով ներկայացնում ենք ստորև․
- Բազմակի անգամ հավատացած և հավատը կորցրած ժողովո՛ւրդ, ես գիտեմ, թե ինչն է քեզ հետ պահում հավատալուց մեր ապագա հաջողություններին, քեզ խոսք են տվել բազմաթիվ անգամներ, որ ունենալու եք ամեն ինչ, բայց չեն կատարել այդ խոստումը։
- Բազմաթիվ անգամներ, երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով, արել են քայլեր, որը թուլացրել է մեր երկիրը, քեզ թուլություն չի սազում, հա՛յ ազգ։
- Ամեն անգամ, երբ հույսը սկսել է խամրել, երբ մտածել ենք՝ էլ ելք չկա, ճակատագիրը մեր ժողովրդի որդիներից ընտրել է և նրանց նետել է ասպարեզ, որ փոխեն ընթացքը, ուղղեն մեջքը մեր երկրի և շարունակեն մեր հազարավոր տարիներ ձգվող անկասելի ընթացքը։
- 10 ամիս առաջ այն օրը, երբ մենք Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Էջմիածնի Մայր տաճար, ես ենթադրել անգամ չէի կարող, որ այսօր կարող ենք այստեղ միասին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հետ լինել և ազդարարել երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը։
- Մեզ առաջնորդել է նախախնամությունը, և մենք, ենթարկվելով նրան, արել ենք և անում ենք ամեն ինչ, որպեսզի բերենք այդ փոփոխությունը, որը մեզ այդքան պետք է:
- Փոխվելու է առաջինը մեր երկրի վերաբերմունքը մեր ընտանիքներին, ընտրությունից ընտրություն չի, որ բաշխվելու է պետության կողմից։
- Հայաստան վերջապես հոսելու է միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ՝ իրական ներդրողներից։
- Հայ մարդը պարապ չի մնալու․ աշխատելու է և լավ է ապրելու։
- Մեր երկիրը ունենալու է 300 հազար նոր աշխատատեղ, որ մարդիկ մնան, աշխատեն գործարաններում, հյուրանոցներում, IT կենտրոններում, Հայաստանով մեկ․ մեր և ձեր բակի ընկերները վերադառնալու են։
- Մեր երկրում տիրող մթնոլորտում վիրավորանքը և արժանապատվություն ոտնահարելը թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս պետք է վերանա, մենք այնպիսի ազգ չենք որ մարսենք դա, դա պետք է չլինի սովորական։
- Գալիս են, մեկ-երկու հատ «ռեմոնտ» են անում ամեն քաղաքում ու ասում են՝ մեզ ընտրեք։ Երկրի 30% թշնամուն հանձնելուց հետո, աղքատությունը չնվազեցնելուց հետո, ատելության մթնոլորտ սերմանելուց հետո, մի քանի ռեմոնտ են անում ու ասում են՝ ընտրեք: