Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, որովհետև հենց այդ ձայների հանրագումարով պիտի պաշտպանենք մեր հավատն ու Մայր Եկեղեցին կեղծ բարենորոգիչներից։ Այս մասին հայտարարել է Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Նա կոչ է անում բոլորին մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին հանուն Հայաստանի հարատևության, հանուն ուժեղ հայրենիքի, հանուն հայի ինքնության պահպանման, արդարության ու համերաշխության հաստատման և ազգային արժանապատվության վերականգնման։։