«Մայր Հայաստանի» գրասենյակում խուզարկություն իրականցնելիս փորձել են խլել հեռախոսս՝ թույլ չտալով նկարահանել. Հարություն Խաչիկյան

«Մայր Հայաստանի» գրասենյակում խուզարկություն իրականցնելիս փորձել են խլել հեռախոսները՝ թույլ չտալով նկարահանել:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը:

«ԱԱԾ-ում 7 թիվը շատ են սիրում։ Առավոտյան 7-ին քննիչներն ու դիմակավորները մտան «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ։ Մինչ քննչական գործողությունները սկսելը՝ փորձում էին խլել հեռախոսս՝ թույլ չտալով նկարահանել։

Չեմ կասկածում, որ 7-ի սիրահար ԱԱԾ-ականները հունիսի 7-ին, երեկոյան ժամը 7-ին կգնան ընտրատեղամաս եւ կընտրեն 7-ին, որովհետեւ իրենք էլ են զզվել թիվ մեկ դավաճանի հրահանգները կատարելուց»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *