«Արթուրի հացադուլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»․ Գայանե Աբրահամյան

«Արթուրի հացադուլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»․ Գայանե Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արթուր Օսպիյանի կալանավորումը անհիմն է և հիմա Արթուրի հացադուլն էլ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, առանց այն էլ արդեն մեկ դեպք անհիմն կալանավորված անձի մահվան պատճառ է դարձել, պետք է հնարավորինս արագ փոխել գոնե այս մի վճիռը։
     Մեղադրանքները, որոնք ներկայացվել են Արթուր Օսիպյանին որևէ կերպ հիմնավորված չեն, գուցե այո՛, նրա գրառումները վիրավորանք և կոշտ քննադատություն պարունակում են, բայց դրանք քրեաիրավական դաշտում չեն։
     Խուլիգանության առերևույթ դրսևորում էլ, թերևս տեսանելի չի եղել։
     Այո՛, խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և որևէ կերպ թույլատրելի չէ ատելության, բռնության կոչեր հնչեցնելը, բայց նորից եմ պնդում, որ այն, ինչ ասվել է կամ գրվել դեռ խոսքի ազատության պաշտպանության տիրույթում էր։
     Քաղհասարակությունը երկու նշածս դեպքերով էլ հայտարարություն է տարածել և բոլոր նրանք, որ այս օրերին կոկորդ են պատռում, թե բա` ինչո՞ւ եք լուռ, բարի եղեք գոնե ստուգել, հետո մեղադրանքներ հնչեցնել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *