
«Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակի դիմաց իրավիճակը լարվեց, երբ իրավապահները փորձում էին Անդրանիկ Թևանյանին նստեցնել ավտոմեքենան։ «Ո՞ւր եք տանում, 50 մետրի վրա է տունը, մենք ոտքով ավելի շուտ կհասնենք։ Մի խոչընդոտեք մեր տեղաշարժվելու իրավունքը»,- ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Երկար բանավեճից հետո՝ Թևանյանը փաստաբանի հետ ոտքով ուղևորվեց տուն։