Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազը չի կարող թանկանալ, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը դրա հետ կապված ունեն գործող պայմանագիր։
«Գազի գնի թանկացում չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք, որը գործում է և փոխշահավետ է։ Այնտեղ պայմաններ կան, մենք իրականում գազի գնի հետ կապված հստակ ռազմավարական պայմանավորվածությունների ենք եկել, և այդ պայմանավորվածությունները պետք է պահվեն»,- ասել է վարչապետը։
Մամուլում մայիսի 21-ին տեղեկություններ էին շրջանառվում, թե ռուսական գազի գինը Հայաստանի համար կարող է թանկանալ, սակայն կարճ ժամանակ անց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքել էր այդ լուրերը։