ՆԱՏՕ-ի վեց կամ յոթ եվրոպական երկրներ գնում են ամերիկյան զենքի մեծ մասը Ուկրաինայի համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Հելսինգբորգում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
«Զենք և ռազմական տեխնիկա, հրթիռային պաշտպանության համակարգեր և դրանց համար նախատեսված հրթիռներ, այդ թվում՝ Patriot համակարգեր, ԱՄՆ-ից անընդհատ մատակարարվում են Ուկրաինա PURL ծրագրի շրջանակներում, և դրանց համար վճարում են եվրոպական երկրները», – ասել է Ռյուտեն։
«Ես ուզում եմ ապահովել, որ ֆինանսական բեռը ավելի հավասարաչափ բաշխվի։ Ներկայումս այս ծրագրի մեծ մասը ստանձնում են ՆԱՏՕ-ի միայն վեց կամ յոթ երկրներ։ Լավ նորությունն այն է, որ առայժմ սա բավարար է, որպեսզի Ուկրաինան շարունակի հասանելիություն ունենալ ամերիկյան հիմնական զենքերին, բայց, իհարկե, արդարացի կլինի, որ ՆԱՏՕ-ի մյուս եվրոպական երկրները նույնպես մասնակցեն», – հավելել է նա։
Ռյուտեն նշել է, որ նախարարական հանդիպման հիմնական թեմաները, Կիևին զենք մատակարարելուց բացի, կլինեն հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ դաշինքի պաշտպանական ծախսերի ավելացման և «Ռուսաստանին զսպելու» համար զենքի արտադրությունը ընդլայնելու ծրագրերի քննարկումները, որը Ռյուտեն անվանել է «ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ սպառնալիք»։