«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանել է մի քանի լրատվամիջոցի ղեկավարի հարցերին։ Հարցազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Փաշինյանը 3 անգամ ապացուցել է, որ ինքը պատերազմ բերող գործիչ է։
- Ինքն ուժեղ է միայն ավտոբուսի մեջ, մնացած տեղերում ուժ չունի, վախկոտ է։
- Ինչո՞վ է երաշխավորում, որ 300 հազար ադրբեջանցի չի գալու, թող երդվի Ալիևի արևով, որ չեն գալու։
- The Insider-ին մեկը մի 1000 դոլար է տվել, որ գրի․ 35 տարում մի հատ ՖՍԲ–շնիկ չեն տեսել։ Դեղին մամուլ է, որը նման հրապարակումներ է անում։
- Ինչքան ուզում են ձերբակալեն, մարդիկ իրենցից զզվում են։ Մեր համախոհներն էլ են չեն վախենում։
- Մենք ծրագիր ունենք վերազինել բանակն ու ժամկետային ծառայությունը հասցնելու ենք 1 տարվա։
- Սահմանադրությունն ինձ համար չենք փոխելու, փոխելու ենք էն 7 մլն մարդկանց համար, որոնց զրկել են իրենց երկրի կյանքին մասնակցելու իրավունքից։
- Հայրենիք եկած մեր ընկերներին երեկ օդանավակայանից դեպորտ են արել, հասել են մառազմի աստիճանի։
- Հիբրիդային պատերազմ վարում են հիբրիդային գլուխ ունեցող մարդիկ․ Ալասքյարի ու Մուսթաֆայի հիբրիդ են։
- Մենք փոքր երկիր ենք, պիտի ունենանք վստահելի հարաբերություններ, գերտերությունները մեզ պիտի վստահեն, սրանց խարդավանքներով, ամեն օր մի կողմ, մյուս կողմ թռնելով իշխանություն են պահում ու Ալիևի նարատիվները բերում երկիր։
- Հայ–ադրբեջանական հարաբերություններում առանց երաշխավորի խաղաղություն չի լինելու։ Մի օր Ալիևը զարթնեց ու հիշեց Գյոյչայի մասին, Փաշինյանի երդումների՞ն ենք հավատալու։
- Ի՞նչ է պետք մեզ, որ հասկանանք՝ պետությունը կորցնում ենք։
- Լինելու են պետություններ, որ երաշխավորելու են ՀՀ անվտանգությունը։ Տարածաշրջանային կարևոր պետություններ են լինելու, եթե ԱՄՆ–ն կամ ԵՄ–ն կուզեն երաշխավոր լինել, մենք շատ ուրախ կլինենք։
- Երկիրը Փաշինյանի ու Ալիևի հույսին չենք թողելու։