Իրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. Պեսկով

Իրանական հարստացված ուրանը ՌԴ տեղափոխելու ռուսական առաջարկը պետք է քննարկվի Թեհրանի և Վաշինգտոնի կողմից։ ԱՄՆ-ն այն դեռևս չի ընդունում, լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Սա մի թեմա է, որը պետք է ընդունեն Իրանում և Ամերիկայում, եթե դա պահանջված առաջարկ է։ Վաշինգտոնն այն դեռևս չի ընդունում»,- նշել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *