«Բոլորին դեմ եմ»-ը բոչկա գլորեց Երևանում (լուսանկարներ)

«Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցությունը «բոչկա է գլորում» Երևանի կենտրոնում։

Ակցիան մեկնարկեց Ազատության հրապարակից, այնուհետև շարունակվեց Մաշտոցի պողոտայում:

Spider-Man-ը «բոչկա» գլորելով քայլում էր պողոտայում։

Լրագրողների հետ զրույցում կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը նշեց, որ այսպիսի ակցիաներով ցույց են տալիս գործող համակարգի հիվանդ, կործանարար լինելը:

Նրա խոսքով՝ սա ամենալուրջ քաղաքական ակցիաներից մեկն է:

Ակցիան ներկայացնում ենք ֆոտոշարքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *