Հունգարական MOL նավթագազային ընկերության գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Հունգարական MOL նավթագազային ընկերության գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Հունգարական MOL Energy ընկերության՝ Տիսաույվարոշ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Պատահարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս յոթ հոգի ծանր վիրավորվել են, հայտնել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։

«Այս պահին առանձնապես վտանգավոր նյութերի կոնցենտրացիաներ, որոնք կգերազանցեն թույլատրելի սահմանը, չեն արձանագրվել»,- նշել է նա։

Budapest Business Journal-ի հաղորդմամբ՝ պայթյունը, հավանաբար, տեղի է ունեցել պիրոլիզային բենզինի խողովակաշարում՝ օլեֆինների (էթիլենային ածխածինների) արտադրության կայանի վերագործարկման ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *