Փաշինյանն ու Մակրոնը չհավաքեցին այնքան մարդ, որքան «Հայաթ Փրոջեքթը»

Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում «Հայաթ Փրոջեքթի» վերջին զանգին նվիրված համերգը աննախադեպ մարդաշատ էր։ Հրապարակում և հարակից տարածքներում հավաքվել էր շուրջ 15 հազար մարդ։ Համերգի մասնակիցներն ու հյուրերը ժամեր շարունակ վայելեցին երաժշտական ծրագիրը։

Հետաքրքիր է, որ նման բազմամարդություն Գյումրիում իշխանությանը չի հաջողվում ապահովել ոչ մի քաղաքական խոշոր միջոցառմանը։ Նիկոլ Փաշինյանին անգամ չհաջողվեց Վարդանանց հրապարակում այդպիսի մարդաշատություն ապահովել այն դեպքում, երբ Գյումրի բերեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Մինչդեռ երեկվա համերգին հազարավոր գյումրեցիներ և քաղաքի հյուրեր սեփական նախաձեռնությամբ էին հավաքվել՝ մասնակցելու տոնական միջոցառմանը։Այսպիսով, արձանագրենք, որ այն, ինչ չի հաջողվում քաղաքականությամբ, հաջողվում է մշակութային նախաձեռնությանը. Ռուբեն Մխիթարյանի նախագծով կազմակերպված համերգը կարողացավ համախմբել շուրջ 15 հազար մարդու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *