ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) մնալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով շահագործելու փորձ է․ գրում է ТАСС-ը։
«ԵԱՏՄ-ում մնալու Փաշինյանի ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով շահագործելու փորձ է, ինչի արդյունքում արդեն իսկ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2.5 անգամ», – նշել է նա։