«Վերջին զանգին». պահպանվող տարածք է տեղափոխվել 49 մեքենա, որից 27–ի ղեկին անչափահաս է եղել

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Ըստ ՆԳՆ ոստիկանության՝ մայիսի 22-ի ժամը 13:00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։ 

«Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *