«ԵՄ-ն քիչ է տարբերվում ՆԱՏՕ-ից»․ Լավրով

«ԵՄ-ն քիչ է տարբերվում ՆԱՏՕ-ից»․ Լավրով

Եվրոմիությունն արդեն գրեթե ոչնչով չի տարբերվում ՆԱՏՕ-ից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Երբեմնի տնտեսական բլոկից, որը նախատեսված էր եվրոպացիների բարեկեցությունը բարձրացնելու համար, այն վերածվել է Հյուսիսատլանտյան դաշինքի նման մի կառույցի»,- ասել է նա։

Լավրովի խոսքով ԵՄ-ում արդեն առաջ են քաշվում գաղափարներ, որ պետք չէ ապավինել ՆԱՏՕ-ին։ «Հաշվի առնելով, որ ամերիկացիները թուլացնում են Եվրոպայի պաշտպանության վերաբերյալ իրենց պարտավորությունները, եկեք Եվրոմիության հիման վրա ստեղծենք նոր ռազմական դաշինք»,- նկատել է ԱԳ նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *