Օվերչուկ․ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցում

Երևանը պետք է որքան հնարավոր է արագ կողմնորոշվի Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրության հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հաշվի առնելով այն հայտարարություններն ու այն օրենսդրությունը, որոնք այսօր ընդունվել են Հայաստանում, մենք ճիշտ կհամարեինք, եթե Հայաստանը կողմնորոշվեր ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ կապված իր ընտրության հարցում»,- նշել է նա։

«Ոչ ոք Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս չի մղում, պարզապես իրենք են ասել, որ ցանկանում են անդամակցել ԵՄ-ին։ Պետք է կողմնորոշվել։ Որքան շուտ դա արվի, այնքան լավ կլինի բոլորի համար»,- ավելացրել է Օվերչուկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *