Հայաստանի Քննչական կոմիտեի գործողությունների հետևանքով 7or.am լրատվական կայքը դադարեցրել է գործունեությունը։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանը։
Նշենք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել ընդդիմադիր գործչի բնակարանում։
Թևանյանը պարզաբանել է, որ մեծ լսարան ունեցող կայքը դադարեցրել է գործունեությունը։
«Կայքի գործունեությունն այս փուլում նախընտրական քարոզարշավի ընթացքում մեծ նշանակություն ուներ», -հավելացրել է նա։
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պետական դավաճանության և լրտեսության փաստով