Դեսպան Սմբատյանը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են ՀՀ և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ 

Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Սուլխան  Թանազիշվիլիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով շարունակական ձեռքբերումներ և արդյունավետ գործունեություն։ 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և Վրաստանի իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությանը` պատրաստակամություն հայտնելով առկա փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *