Կրեմլի ոտքը «գազին» է․ Փաշինյանի մեղքով գազը կթանկանա, կլինեն այլ կորուստներ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ չմասնակցել Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, «որոշակի ազդանշան» է Երևանի առաջնահերթությունների մասին։ Այս մասին «Վեստիի» հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ռուսական պատվիրակության Աշխաբադ կատարած այցի ընթացքում։ Բացի այդ, Օվերչուկը ընդգծել է, որ Մոսկվան չի կարող անտեսել Հայաստանի ԵՄ-ի հետ ինտեգրման ուղեգիծը, մի կառույցի, որը, նրա կարծիքով, ձեռք է բերում Ռուսաստանի նկատմամբ թշնամանք ցուցաբերող ռազմաքաղաքական դաշինքի բնութագրեր։ Ռուսաստանի փոխվարչապետը նաև հայտարարել է, որ Հայաստանը կարող է կորցնել մի շարք արտոնություններ, բախվել մաքսային տուրքերի, գազի և էներգակիրների գների բարձրացման։ «Նրանք պարզապես պետք է հասկանան, թե ուր են իրենց տանում։ Ակնհայտ է, որ մաքսատուրքեր կմտցվեն, իսկ գազի և էներգիայի գները կփոխվեն։ Նրանք կկորցնեն իրենց որոշ առավելություններ։ Հնարավոր է՝ որոշները ստանան, կամ գուցե՝ ոչ», – ասել է Օվերչուկը։ Ավելի վաղ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կտրուկ քննադատել էր Փաշինյանին, նշելով, որ նա Ռուսաստանի բարեկամությանը պատասխանում է ցինիկ, ստոր և անպարկեշտ քայլերով։ Նա նաև հիշեցրել էր, որ ՌԴ-ն անհամեմատ արտոնյալ պայմաններով գազ է տրամադրում Հայաստանին։ Ավելի վաղ Հայաստանին վաճառվող ռուսական գազի հետ կապված բացառիկ արտոնության վերաբերյալ հայտարարություն էր արել նաև ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն, իսկ նրանից առաջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *