«Ռուսաստանը հասկանում է, որ Ուկրաինական հարցի կարգավորումը կլինի փոխզիջման արդյունք»․ Լավրով

«Ռուսաստանը հասկանում է, որ Ուկրաինական հարցի կարգավորումը կլինի փոխզիջման արդյունք»․ Լավրով

Մոսկվան հասկանում է, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերջնական կարգավորումը փոխզիջման արդյունք կլինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Նախագահ Պուտինը, վերջերս մեկնաբանելով ուկրաինական ճգնաժամի շուրջ ամերիկացիների հետ մեր բանակցությունները, ասաց, որ մենք սկզբունքային դիրքորոշում ունենք և դրան կհասնենք կա՛մ բանակցությունների, կա՛մ հատուկ ռազմական գործողության միջոցով։ Սակայն մենք հասկանում ենք, որ վերջնական կարգավորումը կլինի փոխզիջման արդյունք, ինչպես դա լինում է ցանկացած հարցի դեպքում, որը, այս կամ այն ​​կերպ, ներառում է մի քանի երկրներ», – նշել է արտգործնախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *