ԱՄԷ-ում հայտարարել են Հորմուզի նեղուցի կարգավիճակի փոփոխության լուրջ համաշխարհային հետևանքների մասին

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդական Անվար Գարգաշը նախազգուշացրել է, որ Հորմուզի նեղուցի կարգավիճակը փոխելուն ուղղված Իրանի ցանկացած քայլ լուրջ համաշխարհային հետևանքներ կունենա, ներառյալ՝ Եվրոպայի համար, և վտանգավոր նախադեպ կստեղծի։

«Reuters» գործակալությանը տված հարցազրույցում Գարգաշը հայտարարել է, որ եվրոպական երկրները Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական վերահսկողությունը պետք է դիտարկեն ոչ թե որպես հեռավոր խնդիր, այլ որպես մի հարց, որն ուղղակիորեն կապված է իրենց էներգետիկ և առևտրային անվտանգության հետ։

Նա նշել է նաև, որ Իրանի հետ պատերազմից հետո ԱՄՆ-ը սկսել է «ավելի կենտրոնական դեր խաղալ» Պարսից ծոցի յուրաքանչյուր երկրի հաշվարկներում։

Գարգաշը հավելել է, որ հավանականությունը, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնություն ձեռք կբերեն, որը կբացի Հորմուզի նեղուցը, կազմում է «50-ը 50-ի»։ «Իրանցի պաշտոնյաները տարիների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ են բաց թողել, քանի որ սեփական կարողությունները գերագնահատելու միտում ունեն։ Հուսով եմ՝ այս անգամ նրանք այդպես չեն վարվի»,- ասել է Գարգաշը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *