Թրամփին ճնշում են, որ Իրանի հետ համաձայնության գա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատը ճնշում է գործադրում նրա վրա, որ վերջինս համաձայնության գա Իրանի հետ եւ գործարք կնքի վերջապես։ Այս մասին հայտնում է իսրայելական «13-րդ» ալիքը։ Համաձայն հաղորդման, Իսրայելում, չնայած այն դիվանագիտական ջանքերին, որոնք ներդրվում են, որպեսզի Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ կայանա գործարք, հակված են կարծելու, որ ի վերջո Թրամփը վերսկսելու է ռազմական գործողությունները Իրանի դեմ։

Իսրայելական լրատվամիջոցը նշել է, որ այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հարցում որոշում կայանցելու հարցում, Պարսից ծոցի որոշ երկրներ, ինչպես նաեւ՝ նրա մերձավոր շրջապատից սկսել են դրդել, որ Սպիտակ տան ղեկավարը համաձայնության գա Թեհրանի հետ եւ կայանա երկար սպասված գործարքը։ Իսրայելացի բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, լրատվամիջոցին, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ գործարքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թրամփը որոշակի զիջումների գնա իր կողմից։ Սակայն այս ամենով հանդերձ, պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը պահպանվում է Թեհրանբ-Վաշինգտոն առճակատման մեջ։ Սպասվում է, որ առաջիկա օրերին նախագահ Թրամփը վերջնական որոշում կկայացնի Իրանի դեմ պատերազմական գործողությունները վերսկսելու հարցով։ Իսրայելական կողմն իր հերթին, սպասում է պատերազմի վերսկսմանը եւ իր բանակը պահում է մարտական բարձր պատրաստականության վիճակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *