Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք ստանալու նոր դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք․ տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *