Արամ Առաջինը խոսել է արցախցիների վերադարձի, ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակման մասին.
«Արցախի ժողովրդի վերադարձը իր պատմական հողեր՝ միջազգային հովանավորությամբ, Արցախի եկեղեցիների ու մշակութային կոթողների պաշտպանությունը՝ միջազգային օրենքին համաձայն, եւ Բաքվում բանտարկված՝ Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակումը, հայ եկեղեցու եւ ժողովրդի արդար պահանջն է»,– ասել է նա։