«ԱՄՆ-ն դեմ է Իրանի կողմից Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձելուն»․ Ռուբիո

«ԱՄՆ-ն դեմ է Իրանի կողմից Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձելուն»․ Ռուբիո

ԱՄՆ-ն դեմ է Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճարների գանձման համակարգեր սահմանելու Իրանի փորձերին, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Իրանը փորձում է ստեղծել (Հորմուզի նեղուցով – խմբ.) անցման համար վճար գանձելու համակարգ… Աշխարհում ոչ մի երկիր չպետք է համաձայնի դրան», – ասել է նա ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով Թեհրանի հետ բանակցությունները։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նախազգուշացրել է, որ նման նախադեպի դեպքում ջրային ուղիներով անցնելու համար վճար կսկսեն գանձել նաև այլ վայրերում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *