Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել փոփոխությունների պատասխանատվությունը․ «Ուժեղ Հայաստան»

Մենք հետևում կթողնենք քաղաքական հետապնդումների պատմությունը և ասում ենք, որ փոփոխությունները գալիս են։ Մայիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացված հանրահավաքի ժամանակ դրա մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Արամ Վարդևանյանը։

«Մեզնից յուրաքանչյուրն այսօր մեր երկրի, նրա ինքնիշխանության, արժանապատվության ու պատվի համար ներքին տագնապի զգացում ունի, քանի որ տեսնում ենք, որ իշխանությունները ստել են այն ամենում, ինչ խոստացել էին 5 տարի առաջ։ Նրանք ասում էին, որ Արցախի հարցը կկարգավորվի, իսկ այսօր Արցախում ոչ մի հայ չի մնացել։ Իսկ հիմա մենք տեսնում ենք նույն մտահոգությունը, որ նրանք կարող են Հայաստանը լցնել «նրանցով»։

Այս մարդիկ այսքան օր քարոզարշավ են անում, բայց ծրագիր չեն ներկայացնում, որովհետև ընդունակ չեն այն մշակելու և իրագործելու։

Մենք, ընդհակառակը, խոսում ենք կոնկրետ քայլերի մասին՝ 300 հազար աշխատատեղի ստեղծման և փոքր ու միջին բիզնեսի համար 0% հարկի մասին։ Այս ամենը երաշխավորում է Սամվել Կարապետյանը։ Հայաստանը պետք է լինի ոչ միայն ուժեղ, այլև բարգավաճ։ Փոփոխությունների համար երաշխավոր է պետք։ Մեր պատմության մեջ Սամվել Կարապետյանի նման մարդիկ քիչ են եղել, և նա պատրաստ է ստանձնել փոփոխությունների պատասխանատվությունը։

Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը։ Ընդ որում, կա մի կարևոր խնդրանք՝ հունիսի 7-ին պետք է գնալ ընտրությունների և քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին, որպեսզի փոփոխություններ տեղի ունենան»,- նշել է Վարդևանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *