Անհայտ կինը մտել է հայտնի հոլիվուդյան դերասանի տուն

Անհայտ կինը կարողացել է մուտք գործել հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփի տուն, որը գտնվում է Լոս-Անջելեսում։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Դեպքի հետ կապված՝ դերասանի տուն են գնացել ոստիկանները։ Սակայն այդ պահին արդեն կինը կարողացել էր հեռանալ տանից՝ եւ «անհետանալ» իրավապահների տեսադաշտից։ Համաձայն տեղեկությունների, կասկածյալը մի քանի օր շարունակ գտնվել է դերասանի տան մոտ եւ հսկել ելումուտը։ Նրան ֆիքսել են դերասանի տան մոտ եղած տեսահսկման սարքերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *