Սպանել են քնած, անպաշտպան ուսանողների․ ի՞նչ է հանձնարարել Պուտինը ՊՆ-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ստարոբիլսկի քոլեջի վրա հարձակումը ԼԺՀ-ում անվանել է «ահաբեկչակություն» և հանձնարարել է պաշտպանության նախարարությանը «ներկայացնել իր առաջարկները»՝ այդ հարձակմանը պատասխանելու հետ կապված։

«Երեկ երեկոյան Կիևի նեոնացիստական ​​ռեժիմը ահաբեկչական հարձակում է իրականացրել Ստարոբիլսկի մանկավարժական քոլեջի ուսանողական հանրակացարանի վրա։ Գիշերը, երբ ուսանողները քնած էին», – ասել է Պուտինը «Հերոսների ժամանակը» ծրագրի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 39-ը վիրավորվել են, իսկ 15-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Հարձակման վայրում փլատակների մաքրումը շարունակվում է։

Պուտինը հայտարարել է, որ «հարձակումը պատահական չի եղել», և հանրակացարանի մոտակայքում ռազմական օբյեկտներ չկան։

Նրա խոսքով, «նման դեպքերում անհնար է սահմանափակվել Արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ»։ Հետևաբար, Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ներկայացնել իր առաջարկները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *