
Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե իշխանությունը որևէ մեկին մեղադրում է պետական դավաճանության կամ ազգային անվտանգության դեմ ուղղված ծանր հանցագործության մեջ, ապա հասարակության մոտ բնական հարց է առաջանում․ եթե իսկապես եղել են ապացույցներ, ինչո՞ւ իրավական գործընթացները չեն սկսվել ավելի վաղ, և ինչո՞ւ այդ թեմաները ակտիվանում են հատկապես ընտրական կամ քաղաքական փուլերում։
Միաժամանակ կարևոր է տարբերել քաղաքական հայտարարություններն ու դատարանի կողմից ապացուցված մեղադրանքները։ Քաղաքական դաշտում հաճախ հնչում են ծանր մեղադրանքներ, սակայն մինչև չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում և հստակ իրավական գործընթաց, դրանք մնում են քաղաքական գնահատականների մակարդակում»։