
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ կրտսերի ավագ որդու՝ Թրամփ կրտսերի հարսանիքը տեղի կունենա այս շաբաթավերջին՝ Բահամյան կղզիների մի փոքրիկ կղզում, հաղորդում է CNN-ը։
47-ամյա Թրամփ կրտսերը կամուսնանա մոդել Բետինա Անդերսոնի հետ։ Աղբյուրների համաձայն՝ արարողությունը կլինի փակ, հրավիրված կլինեն միայն մտերիմ ընկերներն ու ընտանիքի անդամները, ոչ ավելի, քան՝ 50 մարդ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի մասնակցի հարսանիքին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կփորձի մասնակցել, բայց հիմա «ամենահարմար ժամանակը չէ»՝ հաշվի առնելով միջազգային, այդ թվում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Թրամփ կրտսերի՝ Բետինա Անդերսոնի հետ նշանադրության մասին հայտարարվել է 2025 թվականի դեկտեմբերին։ ԱՄՆ առաջնորդի որդին և 38-ամյա մոդելը հանդիպում են 2024 թվականից։ Նախկինում Թրամփ կրտսերը հարաբերությունների մեջ էր Fox News-ի նախկին հաղորդավարուհի Քիմբերլի Գիլֆոյլի հետ, ով ԱՄՆ-ի ներկայիս դեսպանն է Հունաստանում։
Ի դեպ, Թրամփի ավագ որդին նախկինում ամուսնացած էր Վանեսա Հեյդոնի հետ։ Նրանք միասին ապրել են 12 տարի և ամուսնալուծվել են 2018 թվականին։ Նրանք ունեն հինգ երեխա։