
Առողջապահության նախարար, ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կին Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի քարոզարշավի գլխավոր դերակատարներից է դարձել՝ երբ պետք է, երգում է, երբ պետք է, պարում է, անխտիր հավանության է արժանացնում Փաշինյանի ամենավատ հայտարարություն-սպառնալիքները, փոխանակ մարդկանց առողջական խնդիրներով զբաղվի։
Նա, լինելով մարդ փրկող ոլորտի ղեկավար, երկրորդում է Փաշինյանին՝ ոմանց «կենդանի» մնալու հրաշքից զարմացած։
Մեր իշխանական աղբյուրն ասում է, որ այդ ծառայությունները հենց այնպես չեն արվում, պարզվում է՝ նա մեծ ախորժակ ունի եւ ՔՊ-ի հաղթանակի դեպքում իրեն կառավարության նոր կաբինետում փոխվարչապետ է պատկերացնում։
Նրա մտերիմները պատմում են, որ Ավանեսյանը համարում է, թե ինքն այնպես է ծառայել, որ լիովին վաստակել է նախարարից ավելի բարձր ստատուս ստանալու պատիվը։