Իշխանության մարտավարությունն ի սկզբանե պարզ էր ու կանխատեսելի` բռնաճնշումներ, կալանավորումներ և ագրեսիվ հռետորաբանություն. գրել է Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Բայց առավել կարևոր է, թե դրան ինչ կհակադրի հավաքական ընդդիմությունը, որովհետև քաղաքական շրջափուլի հաջողությունը հենց դրանից է կախված:
Մեկ բան է բուն ընտրություններում հաջողելը, մեկ այլ բան` դա պահելը: Միշտ մտքում պետք է պահել այն պարզ իրողությունը, որ նիկոլապետությունը ամենադաժան ու ապօրինի մեթոդներով փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը»,- գրել է Աբրահամյանը։