Նիկոլապետությունը ամենադաժան ու ապօրինի մեթոդներով փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը․ Աբրահամյան

Նիկոլապետությունը ամենադաժան ու ապօրինի մեթոդներով փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանության մարտավարությունն ի սկզբանե պարզ էր ու կանխատեսելի` բռնաճնշումներ, կալանավորումներ և ագրեսիվ հռետորաբանություն:

Բայց առավել կարևոր է, թե դրան ինչ կհակադրի հավաքական ընդդիմությունը, որովհետև քաղաքական շրջափուլի հաջողությունը հենց դրանից է կախված:

Մեկ բան է բուն ընտրություններում հաջողելը, մեկ այլ բան` դա պահելը: Միշտ մտքում պետք է պահել այն պարզ իրողությունը, որ նիկոլապետությունը ամենադաժան ու ապօրինի մեթոդներով փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը»,- գրել է Աբրահամյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *