
Քննիչները շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել՝ «ահաբեկչությունը արդարացնելու և օտարերկրյա գործակալի գործունեությունը խախտելու» մեղադրանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթերի համաձայն՝ դաշնային և միջազգային որոնումները սկսվել են հատուկ շրջաբերականով (հրահանգով)։
Այս տարվա փետրվարին Կասպարովին հեռակա մեղադրանք է առաջադրվել «օտարերկրյա գործակալի պարտականությունները չկատարելու երկու դեպքով»։
2025 թվականի դեկտեմբերի վերջին հայազգի գործիչը, ով մարզական կարիերայից զատ հայտնի է Կրեմլի նկատմամբ սուր քննադատական հայացքներով, հեռակա ձերբակալվել է «ահաբեկչության հրապարակային կոչերի» հետ կապված մեղադրանքով։
Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել որոշումը և մերժել նրա վերաքննիչ բողոքը։ Նա հեռակա դատապարտվել է երկու ամսվա նախնական կալանքի։