
«Անդրանիկ Թևանյանի պարագայում պարզապես ծիծաղելի են մեղադրանքները՝ լրտեսություն ու դավաճանություն։ Թևանյանին երկար տարիներ եմ ճանաչում․ նրա նման հայրենասեր, հայամետ անձնավորություն քչերին գիտեմ»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը։