
Հակաօդային պաշտպանության համակարգը Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 ԱԹՍ է ոչնչացրել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգը խոցել է Մոսկվա թռչող 2 անօդաչու թռչող սարք։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», – գրել է Սոբյանինը MAX հարթակում։
Ավելի ուշ հայտնի է դարձել Մոսկվային մոտեցող ևս 2 ԱԹՍ-ի խոցման մասին։ «Ժուկովսկի» օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել չվերթերի ընդունման և ուղարկման համար։
Մայիսի 16-ին Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ գիշերը Մոսկվայի վրա 10 ուկրաինական անօդաչուներով հարձակման փորձ է ձեռնարկվել, ԱԹՍ-ները խոցվել են։