Մարդիկ մոռացել են, որ նախընտրական քարոզարշավի շրջանում պետք է նաև ծրագրեր լսեն․ Արմավիրի մարզի գյուղերում քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, այժմ խորհրդարանի համանուն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա առանձնացրեց մարզի Բաղրամյանի տարածաշրջանի խմելու ջրի որակի և ոռոգման ջրի սակավության հարցը։ Ասաց, որ այն իրենց ծրագրի կենտրոնական հարցերից մեկն է։
«Ծրագրային դրույթներից է նաև գյուղացու աշխատանքային ստաժի հարցը։ Հող մշակող մարդու աշխատանքը ևս պետք է ստաժ համարվի, և իր աշխատած տարիների դիմաց կենսաթաշակային տարքիքում արդեն համապատասխան թոշակ ստանա։
Ինքս լինելով գյուղից ու մեծանալով գյուղում՝ լավ եմ հասկանում, որ մեր պատանիներն ու երեխաները գյուղի հետ ապագա չեն կապում։ Դրա համար պետք է գյուղը ոտքի հանենք ու կկանենք»,- նշեց Մինասյանը։