Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, հայտնում է Mehr գործակալությունը։
Իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ բանակցություններն անցկացվել են պատերազմին վերջ տալուն ուղղված ակտիվ դիվանագիտական ջանքերի շրջանակում։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել նաև, որ տարածաշրջանում պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերի շրջանակում Թեհրան է ժամանել Կատարի պատվիրակությունը։