
Ամերիկյան վարչակազմը, ներառյալ՝ Պենտագոնի ղեկավարությունն ու հետախուզական ծառայությունները, պատրաստվում են Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը՝ առաջիկա երեք օրերի ընթացքում։ Այս մասին հայտնում է CBS –ը։ Համաձայն հաղորդման, մի շարք ամերիկացի զինվորականներ եւ հետախուզական ծառայությունների աշխատակիցներ, ստիպված են եղել հրաժարվել եռօրյա հանգստյան օրերից՝ պատերազմական գործողությունների հնարավոր սկսման պատճառով։ Պատասխանատուները ներկայումս զբաղված են նախապատրաստական աշխատանքներով, ներառյալ նաեւ՝ այնպիսի գործողություններով, որոնք ապահովագրեն խնդրահարույց ռեգիոնում գտնվող ամերիկացի զինվորականներին՝ իրանական հարվածների հնարավոր թիրախ դառնալուց։