Մասիսում վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի մասով հատող տղամարդու․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ մայիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 23։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Հրաչ Շ․-ն իր վարած «Audi» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգ Թ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Ժամանել են Մասիսի քաղաքային հիվանդանոցի բժիշկներն ու վիրավորին բուժօգնություն են ցուցաբերելուց հետո տեղափոխել երևանյան բժշկական կենտրոններից մկեը, որտեղ տղամարդու վիճակը գնահատվել է ծանր։ Բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար»,- գրում է լրատվամիջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *