«Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինը դարձնել կրոնական կենտրոն»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինը դարձնել կրոնական կենտրոն»․ Նարեկ Կարապետյան

«Հայաստանը 10 միլիոն հայի հայրենիքն է, Էջմիածինը 10 միլիոն հայի հոգևոր կենտրոնն է»,- Էջմիածնում քարոզարշավի ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք Էջմիածինը դարձնելու ենք համայն քրիստոնյա աշխարհի կենտրոններից մեկը․․․ Կրոնական տուրիզմի տարբեր կենտրոններ են այստեղ լինելու, մարդիկ գալու են այստեղ, որպեսզի առնչվեն քրիստոնեության հետ․․․ Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինը առաձնացնել որպես հատուկ քաղաք, դարձնել կրոնական կենտրոն։ Հետո կազմակերպել որպես երկրորդ Վատիկան, մարդիկ գնում են Հռոմ, Երուսաղեմ, քրիստոնյան մարդը պետք է տեսնի այս հրաշքը, գա և մնա այստեղ»,- ընդգծել է Կարապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *