Թրամփ. Վաշինգտոնն ու Թեհրանը շատ ավելի են մոտենում համաձայնագրի կնքմանը

Վաշինգտոնն ու Թեհրանը «շատ ավելի են մոտենում» համաձայնագրի կնքմանը, CBS News հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ամեն օր իրավիճակն ավելի ու ավելի է լավանում»,- ասել է նա։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Իրանի հետ հնարավոր գործարքի շրջանակում կապահովվի «պատշաճ վերաբերմունք հարստացված ուրանի նկատմամբ», թեև մանրամասների մեջ չի խորացել։

«Ես գործարքը կստորագրեմ միայն այն ժամանակ, երբ ստանանք այն ամենը, ինչ ուզում ենք»,- հավելել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *